երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
«Ռուսաստան։ Կրեմլ։ Պուտին։ 25 տարի» ֆիլմում ՌԴ նախագահը կպատասխանի ամենասուր հարցերին

«Ռուսաստան։ Կրեմլ։ Պուտին։ 25 տարի» ֆիլմում ՌԴ նախագահը կպատասխանի ամենասուր հարցերին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոր վավերագրական ֆիլմում կպատասխանի 25 տարվա ընթացքում ՌԴ-ում և աշխարհում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերին։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ֆիլմի անոնսին։
Նոր վավերագրական ֆիլմը պետության ղեկավարի մասին «Ռուսաստան։ Կրեմլ։ Պուտին։25տարի» կցուցադրվի «Ռոսիա 1» հեռուստաալիքով մայիսի 4-ին։
 
«Պուտինի հետաքրքիր կադրերն ու պատասխանները 25 տարվա ընթացքում Ռուսաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին ամենասուր հարցերին», - հայտնել է «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինը:
Առաջին անգամ Պուտինը Ռուսաստանի նախագահի պաշտոնում ընտրվել է 2000 թվականի մարտի 26-ին: Պաշտոնը ստանձնել է 2000 թվականի մայիսի 7-ին:

  • Կիսվել: