Ռուսաստան Իրանին զենք չի մատակարարել. Պուտին
Ռուսաստանն Իրանին զենք չի մատակարարել, Թեհրանն այդ մասին չի խնդրել։ Այս մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա, մասնավորապես, նշել է. «Իրանն այդ մասին չի խնդրել, և մենք սպառազինությունից որևէ բան Իրանին չենք մատակարարել»։
ՌԴ նախագահի խոսքով՝ Իրանի կողմից որևէ սադրանք չկա։ Միևնույն ժամանակ Պուտինն ափսոսանք է հայտնել, որ իրանական հակամարտությունը տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների վատթարացման է հանգեցրել։ Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը հույս ունի, որ Իրանի և ԱՄՆ–ի միջև ներկայիս հրադադարը քայլ կլինի դեպի կայուն խաղաղություն։
Տեսանյո



