չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
Ռուսական զորքերը հարված են հասցրել Դնեպրին. կան վիրավորներ եւ ավերածություններ

Ռուսական զորքերը հարված են հասցրել Դնեպրին. կան վիրավորներ եւ ավերածություններ

Ռուսական զորքերը հունիսի 4-ի առավոտյան հարվածել են Դնեպրին, կան վիրավորներ եւ ավերածություններ, տեղեկացնում են տեղի իշխանությունները։

Դնեպրոպետրովսկի մարզային վարչության ղեկավար Սերգեյ Լիսակը տեղեկացնում է, որ երկու հրթիռ՝ արձակված ՌԴ բանակի կողմից, խփվել է, իսկ ընկած բեկորները վնասել են «քաղաքացիական ենթակառուցվածքը», սկսվել է հրդեհ։

Պաշտոնյայի խոսքով՝ պայթյուններից եւ բեկորներից վնասվել են մի քանի մարդիկ, նրանցից երկուսը տեղափոխվել է հիվանդանոց միջին ծանր վիճակում։

«Վիրավորվել են տեղի բնակիչներ։ Նրանց թվում՝ երեխաներ։ Տղան, որը մեկ ամսական է, բավարար վիճակում է։ Ամբուլատոր բուժում է ստանում։ 17-ամյա տղան հիվանդանոցում է, նրա վիճակը միջին ծանրության է։ Տուժել են նաեւ 68-ամյա մի տղամարդ եւ երեք կին՝ 32, 36 եւ 56 տարեկան»,- նշել է Լիսակը։

Ավելի ուշ հայտնի է դարձել եւս մեկ վիրավորի մասին՝ 37 տարեկան մի տղամարդ, որին հոսպիտալացրել են։

Վնասվել են մեկուկես տասնյակ մեքենաներ, կոտրվել են մասնավոր տների եւ հիվանդանոցի ապակիները, նշել է նա։

Ավելի վաղ, առավոտյան, տեղի թելեգրամ-ալիքները տեղեկացրել էին մի քանի պայթյունների մասին, իսկ Ուկրաինայի օդուժը նախազգուշացրել է բալիստիկ հրթիռներով վտանգի մասին։

Այդ ընթացքում ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում կատարելով Սերգեյ Լեբեդեւին, որն իրեն անվանել է «նիկոլաեւյան ընդհատակի համակարգող», տեղեկացրել է, որ ռուսական զորքերը հարվածել են Դնեպրի «Ուկրաինայի ազգային գվարդիայի ավտոպարկին»։ Նաեւ տեղեկացվել է, որ հարվածի տեղում երեւում է ծխի մեծ սյուն, մի քանի թաղամասեր օղակման մեջ են վերցվել։ 

 

  • Կիսվել: