Ռուս զինվորականները ստուգում են Ադրբեջանի կողմից Հայաստանին հարվածելու տեղեկությունը
Ռուս զինվորականները ստուգում են Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքին հարված հասցնելու վերաբերյալ տեղեկություններ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Ria.ru-ն։
"Մեր ռազմական գերատեսչությունը ստուգում է այդ տեղեկությունը, նրանք մշտական կապի մեջ են երկու կողմերի իրենց գործընկերների հետ։ Դուք գիտեք, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսային շփումներ է ունեցել երկու կողմերի իր գործընկերների հետ։ Այդ տեղեկությունը ստուգվում և վերլուծվում է", - լրագրողներին ասել է Պեսկովը։
Հարցին, թե դա կնշանակի արդյոք ՀԱՊԿ-ի ինչ-որ մեխանիզմների ուժի մեջ մտնելը, եթե այդ տեղեկությունները հաստատվեն, Կրեմլի ներկայացուցիչն առաջարկեց սպասել արդյունքներին։
Ըստ Պեսկովի՝ անհրաժեշտ է դադարեցնել կրակն ու վերադառնալ հակամարտության կարգավորման դիվանագիտության մեթոդին, հիշեցնելով, որ Բաքուն և Երևանը բանավոր հաստատել են բանակցությունների ձևաչափի անփոփոխելիությունը։