Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ Մոսկվայի հետ քննարկումներում առաջընթաց չկա. Մակրոն
Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ Մոսկվայի հետ քննարկումներում առաջընթաց չկա։ Այս մասին BFMTV հեռուստաալիքի եթերում, մեկնաբանելով իր ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցը, նշել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Նա, մասնավորապես, ասել է. «Փարիզի և Մոսկվայի միջև դեռևս կան տարաձայնություններ Ուկրաինայի հարցում։ Չեմ կարող ասել, որ քննարկումներում որևէ առաջընթաց է գրանցվել, քանի որ նախ անհրաժեշտ է հասնել համաձայնության հրադադարի և բանակցությունների վերսկսման վերաբերյալ»:
Ըստ Մակրոնի՝ «հրադադարը պետք է ապահովի ուղի դեպի խաղաղություն»։
Նա կարևոր է համարել Պուտինի հետ Իրանի հարցի շուրջ կապի պահպանումը։
«Ես զանգահարեցի նրան նախ և առաջ իրանական հարցը և Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը պահպանելու անհրաժեշտությունը քննարկելու համար։ Նա իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու։ Շատ կարևոր էր ստանալ այս համաձայնությունը, քանի որ Ֆրանսիան նույնպես պատասխանատու է կայունության ապահովման համար»,-ասել է Ֆրանսիայի նախագահը: