Ռումինիան և Բուլղարիան՝ շենգենյան գոտում
Ռումինիան և Բուլղարիան ընդունվել են շենգենյան գոտի։ Այս մասին որոշումը միաձայն ընդունել է Եվրամիության խորհուրդը, տեղեկանում ենք Եվրահանձնաժողովի կայքից:
Նշվում է, որ 2024 թվականի մարտին կվերացվի օդային և ծովային սահմանային հսկողությունը, իսկ ցամաքային անցակետերում հսկողությունն առայժմ կգործի։ Վերգետնյա անցակետերում հսկիչ սարքերի բարձրացման ժամկետները կքննարկվեն ավելի ուշ:
Ըստ Եվրահանձնաժողովի՝ Ռումինիայի և Բուլղարիայի մուտքը շենգենյան գոտի ՛՛կնպաստի ճանապարհորդության, առևտրի և զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև ներքին շուկայի հետագա ամրապնդմանը՛՛: