Ռոսատոմի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին ուկրաինական ԱԹՍ-ով հարված հասցվելու մասին
Ուկրաինական ԱԹՍ–ն հարվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին: Այս մասին հայտնել է Ռոսատոմի ղեկավար Ալեքսեյ Լիխաչև:
Նրա խոսքով՝ բլոկի պատին անցք է առաջացել, սակայն հիմնական սարքավորումները չեն վնասվել։
Լիխաչևը հավելել է, որ սա կայանի հիմնական սարքավորումների վրա առաջին թիրախային հարձակումն է. անօդաչու թռչող սարքը կառավարվել է օպտիկամանրաթելային մալուխի միջոցով, ինչը բացառում է պատահական հարվածը։
«Այսօր մենք մեկ քայլով ավելի մոտ ենք այն միջադեպին, որը, հավանաբար, կազդի նույնիսկ Ռուսաստանից և Ուկրաինայից շատ հեռու ապրողների վրա»,-նշել է նա՞



