երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Ռոբերտ Քենեդի Կրտսերը հայտարարել է իր նախընտրական արշավը կասեցնելու և Թրամփին աջակցելու մասին

Ռոբերտ Քենեդի Կրտսերը հայտարարել է իր նախընտրական արշավը կասեցնելու և Թրամփին աջակցելու մասին

ԱՄՆ նախագահական ընտրությունների երրորդ թեկնածու Ռոբերտ Քենեդի Կրտսերը հայտարարել է իր նախընտրական արշավը կասեցնելու և Թրամփին աջակցելու մասին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Ես ուզում եմ բոլորին ասել, որ ես չեմ դադարեցնում իմ քարոզարշավը, այլ միայն կասեցնում եմ այն»,- ասել է նա իր աջակիցներին ուղղված ուղերձում:

Քենեդի կրտսերը հայտարարել է նաեւ ԱՄՆ նախագահական մրցավազքում Դոնալդ Թրամփին աջակցելու մասին. «Ես իմ աջակցությունն եմ հայտնում Դոնալդ Թրամփին»։

Նշենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերի 5-ին։

 

  • Կիսվել: