ուրբաթ, սեպտեմբեր 11
11 / 9 / 2026
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի «Նովայա պոչտա»-ի լոգիստիկ կենտրոնի ինովացիոն տերմինալին․ ՌԴ ՊՆ

ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի «Նովայա պոչտա»-ի լոգիստիկ կենտրոնի ինովացիոն տերմինալին․ ՌԴ ՊՆ

Ռուսական զորքերը հարված են հասցրել Ուկրաինայի Խմելնիցկի քաղաքում «Նովայա պոչտա»-ի լոգիստիկ կենտրոնի ինովացիոն տերմինալին, որն օգտագործվում էր ԱԹՍ-ների պահպանման համար։ Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Օդային տեղակայման ճշգրիտ զենքով և հարվածային անօդաչու թռչող ապարատներով հասցված հարվածների հետևանքով Խմելնիցկիի մարզում խոցվել են՝ Խմելնիցկի քաղաքում «Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնի ինովացիոն տերմինալը, որն օգտագործվում է ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների և դրանց համալրող մասերի պահպանման և բաշխման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: