ՌԴ ԶՈւ-ն ազատագրել է Պոկրովսկը և Վոլչանսկը. Պեսկով
Ռուսաստանի ԶՈւ-ն ազատագրել է Պոկրովսկը և Վոլչանսկը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նա, մասնավորապես, նշել է, որ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 30-ի երեկոյան այցելել է Միացյալ խմբավորման կառավարման կետերից մեկը․ նրան զեկուցել են, որ ռուս զինվորականները գրավել են Պոկրովսկը և Վոլչանսկը:
Պեսկովը նաև հավելել է, որ Վոստոկ խմբավորման հրամանատար Իվանաևը Պուտինին պատմել է, որ մարտիկները գործողություն են սկսել Զապորոժիեի մարզի Գուլյայպոլ քաղաքում:


