ՌԴ վարչապետի թեկնածու Միխայիլ Միշուստինը փոփոխություններ է խոստացել
Այսօր՝ հունվարի 16-ին, ՌԴ Պետդումայում «Եդինայա Ռոսիա»-ի խմբակցության նիստում վարչապետի պաշտոնում Միխայիլ Միշուստինի թեկնածությանը հավանություն է տրվել միաձայն:
Պետդումայի պատգամավոր Վիկտոր Վոդոլացկինի փոխացնմամբ՝ Միշուստինը հայտարարել է՝ փոփոխություններ լինելու են։
«Ես ձեզ Միշուստինի խոսքերը փոխանցում են բառացիորեն՝ փոփոխություններ լինելու են: Բայց ինչ փոփոխություններ՝ նա չի ճշտել»,-ասել Է Վոդոլացկին:
Հիշեցնենք, որ օրերս վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական տվեց, ինչից հետո էլ Վլադիմիր Պուտինը վարչապետի պաշտոնում երկրի դաշնային հարկային ծառայության ղեկավար Միշուստինի թեկնածությունն առաջարկեց։