ՌԴ-ում կորոնավիրուսի 33 558 նոր դեպք է գրանցվել
Ռուսաստանում COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 33 558-ով։ Ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9 434 393-ի։ Այս մասին հայտնել է վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից։
«Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում 85 մարզերում գրանցվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) հաստատված 33 558 դեպք, որից 2194-ը (6,5%) հայտնաբերվել է առանց կլինիկական դրսեւորումների»,-ասվում է հաղորդագրությունում։


