չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
ՌԴ փոխարտգործնախարարը եւ Ադրբեջանի դեսպանը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը

ՌԴ փոխարտգործնախարարը եւ Ադրբեջանի դեսպանը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն ընդունել է Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն։

ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր, առաջին հերթին՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ դաշնակցային համագործակցության մասին այս տարվա փետրվարի 22-ի հռչակագրի դրույթների կատարման համատեքստում։

Քննարկվել են նաեւ 2020 թ. նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի եւ 2021 թ. նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների գործնական իրականացմանը վերաբերող տարածաշրջանային խնդիրների մի շարք ասպեկտներ։

  • Կիսվել: