ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կիևի մարզում գտնվող երեք լոգիստիկ կենտրոնների հարվածելու մասին
Ռուսական բանակը հարվածներ է հասցրել Կիևի մարզում գտնվող երեք լոգիստիկ կենտրոնի: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ հարված է հասցվել, մասնավորապես, «Էրիդոն» կենտրոնին, որն օգտագործվել է ռազմական բեռներ պահելու համար։
ՌԴ զինուժը խոցել է նաև «ՖՄ լոգիստիկ Դնեպր» կենտրոնը, որտեղ պահվել են կրկնակի նշանակության ապրանքներ և ԱԹՍ–ների բաղադրիչներ, և Կորչևատովոյում գտնվող կենտրոնը, որտեղ բաշխվել են Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռները:
Բացի այդ, խոցվել են երկու բեռնանավեր Չեռնոմորսկի նավահանգստում և Սև ծովում, ինչպես նաև ռազմական գույքով պահեստներ Օդեսայի նավահանգստում։



