երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
ՌԴ-ն վերադարձրել է Կուրսկի մարզում գերեվարված 115 զինծառայողի

ՌԴ-ն վերադարձրել է Կուրսկի մարզում գերեվարված 115 զինծառայողի

Ռուսաստանն ուկրաինական գերությունից վերադարձրել է Կուրսկի մարզում գերեվարված 115 զինծառայողի: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։

Ազատ արձակվածները գտնվում են Բելառուսում, որտեղ ստանում են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն, ինչպես նաև հնարավորություն են ստացել կապ հաստատել իրենց հարազատների հետ։

Նշվում է նաև, որ ազատ արձակված բոլոր զինծառայողները կտեղափոխվեն Ռուսաստան՝ պաշտպանության նախարարության բուժհաստատություններում բուժման և վերականգնողական աշխատանքների համար։

Գերատեսչությունը նշել է, որ փոխանակումը տեղի է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների մարդասիրական միջնորդությամբ։

  • Կիսվել: