ՌԴ-ն քննարկում է դեպի Եվրոպա բնական գազի մատակարարումները լիովին դադարեցնելու հարցը․ Պուտին
Ռուսաստանը ԵՄ պատժամիջոցների պատճառով քննարկում է Եվրոպա բնական գազի մատակարարումները լիովին դադարեցնելու հարցը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա ԵՄ շուկաներում տեղի ունեցողն անվանել է էներգետիկ շուկայում սխալ քաղաքականության արդյունք։
՛՛ԵՄ-ն էներգետիկ ոլորտում վարում է այնպիսի քաղաքականություն, որը ոչ մի կապ չունի Եվրոպայի ժողովուրդների շահերի հետ։
ՌԴ-ն միշտ եղել և մնում է էներգառեսուրսների հուսալի մատակարար բոլոր գործընկերների, այդ թվում՝ ԵՄ-ի համար՛՛,-ասել է Ռուսաստանի նախագահը:



