ՌԴ-ն մեր հարևանն է, և մենք ստիպված կլինենք հաղթահարել հարաբերություններում առկա դժվարությունները. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ն ստիպված կլինի փոխգործակցել Ռուսաստանի հետ և հաղթահարել դժվարությունները հարաբերություններում, որոնք կտրուկ փոխվել են 1990-ականների սկզբից: Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նա, մաասնավորապես, նշել է. ՛՛Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ կտրուկ փոխվել են։ Ռուսաստանը հետ է կանգնել ՆԱՏՕ-ՌԴ հիմնարար համաձայնագրից, որը թույլ էր տալիս 1990-ականներին դյուրացնել դաշինքի և Ռուսաստանի միջև երկխոսությունը՛՛:
Ըստ Ստոլտենբերգի՝ ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը չկարողացան հասնել այնպիսի փոխգործակցության, որին ձգտում էին ՆԱՏՕ-ի երկրները վերջին տարիներին։ Միևնույն ժամանակ, սակայն, նա հայտնել է, որ պետք է շարունակեն փոխգործակցությունը Ռուսաստանի հետ։ ՛՛Ռուսաստանը մեր հարևանն է, և մենք ստիպված կլինենք հաղթահարել հարաբերություններում առկա դժվարությունները՛՛,-ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: