երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
ՌԴ-ն դիմել է ՄԱԿ-ին՝ Բուչայի իրադարձությունների հարցով ԱԽ արտակարգ նիստ գումարելու խնդրանքով

ՌԴ-ն դիմել է ՄԱԿ-ին՝ Բուչայի իրադարձությունների հարցով ԱԽ արտակարգ նիստ գումարելու խնդրանքով

Ռուսաստանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ ՛՛Ուկրաինայի Բուչա քաղաքում տեղի ունեցած սադրանքի՛՛ վերաբերյալ արտակարգ նիստ գումարելու համար։ Այս մասին  հայտնել են ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչությունից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Մասնավորապես՝ ներկայացուցչության տարածած հաղորդագրության մեջ ասված է. ՛՛Ռուսաստանը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել՝ կապված այսօր՝ ժամը 15:00-ին (Մոսկվայի ժամանակով 22:00-ին, Բուչա քաղաքում) ուկրաինացի արմատականների սադրանքների հետ կապված՛՛:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը կկայանա  ապրիլի 5-ին, ժամը Մոսկվայի ժամանակով  17:00-ին:

 

  • Կիսվել: