շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
ՌԴ-ն այսուհետ ևս ՄԱԿ-ում կբարձրացնի Կիևի բարբարոսական գործողությունների հարցը. ԱԳՆ

ՌԴ-ն այսուհետ ևս ՄԱԿ-ում կբարձրացնի Կիևի բարբարոսական գործողությունների հարցը. ԱԳՆ

Ռուսաստանը մտադիր է ՄԱԿ-ում և այլ բազմակողմ հարթակներում հետագայում ևս բարձրացնել Վլադիմիր Զելենսկու ռեժիմի, նրա հովանավորների բարբարոսական գործողությունների հարցը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Կիևը շարունակում է ընդլայնել իր ահաբեկչական ակտիվությունը, ինչը հաստատվում է վերջին իրադարձություններով. Ռուսաստանի տարածքում կրկին հարվածներ են հասցվել քաղաքացիական թիրախների և խաղաղ բնակիչների ուղղությամբ՝ դառնալով մարդկային զոհերի պատճառ», - ասել է նա:

  • Կիսվել: