չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել

ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել

Ռուսաստանի Կուրգանի մարզում հունիսի 24-ից սահմանափակումներ են մտցվում բենզինի և դիզելային վառելիքի վաճառքի համար։ Այս մասին հայտնել են տարածաշրջանի վարչության մամուլի ծառայությունում։  

Բնակավայրերում գտնվող ավտոլցակայաններին թույլատրված է վաճառել ոչ ավելի քան 40 լիտր բենզին և 80 լիտր դիզելային վառելիք մեկ ավտոմեքենայի համար։ Մայրուղիներում գտնվող բենզալցակայաններում վարորդները կկարողանան գնել առավելագույնը 40 լիտր բենզին և 200 լիտր դիզելային վառելիք։

Տարածաշրջանի իշխանություններն այս սահմանափակումները բացատրել են «իրարանցումային պահանջարկով» և «խուճապն ու սպեկուլյացիան» կանխելու անհրաժեշտությամբ։

Հունիսի 23-ին վառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել Պենզայի, Օմսկի, Տյումենի, Նովոսիբիրսկի, Կուրսկի, Բելգորոդի և Բրյանսկի մարզերում։

Ավելի վաղ բենզինի վաճառքն ամբողջովին դադարեցվել է Ղրիմում։

Սահմանափակումներին նախորդել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածները Ռուսաստանի մի քանի նավթավերամշակման գործարանների և վառելիքի ենթակառուցվածքի այլ օբյեկտների։

Բոլոր այն տարածաշրջանների իշխանությունները, որտեղ վերջին օրերին վառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել, վստահեցնում են, որ բավականաչափ վառելիք կա, իսկ այս միջոցները ձեռնարկվում են իրարանցումային պահանջարկի պատճառով և «արհեստական դեֆիցիտը» կանխելու նպատակով։

 

  • Կիսվել: