ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ՌԴ Կենտրոնական բանկը հիմնական տոկոսադրույքը բարձրացրել է տարեկան 21 տոկոսի

ՌԴ Կենտրոնական բանկը հիմնական տոկոսադրույքը բարձրացրել է տարեկան 21 տոկոսի

Ռուսաստանի Կենտրոնական բանկը բարձրացրել է իր հիմնական տոկոսադրույքը 200 բազիսային կետով՝ հասցնելով 21 տոկոսի, տեղեկացնում է Meduza-ն։

«Լրացուցիչ բյուջետային ծախսերը և դաշնային բյուջեի դեֆիցիտի ընդլայնումը 2024 թվականին գնաճային ազդեցությունների հետևանք են: Պահանջվում է դրամավարկային քաղաքականության հետագա խստացում՝ գնաճի վերադարձը նպատակային ապահովելու և գնաճային սպասումները նվազեցնելու համար»,- ասված է Ռուսաստանի բանկի հաղորդագրության մեջ։

Կառույցը չի բացառում, որ դեկտեմբերի 20-ին նշանակված հաջորդ նիստում որոշում կկայացվի է՛լ ավելի բարձրացնել հիմնական տոկոսադրույքը։ 21տոկոսը ռեկորդային առանցքային ցուցանիշ է Ռուսաստանի պատմության մեջ։

 

  • Կիսվել: