Իրանը դեռ որոշում չի ընդունել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ․ Արաղչի
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ Իրանը դեռ որոշում չի ընդունել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ, միաժամանակ Կատարն ու Պակիստանը կապ են պահպանում Թեհրանի հետ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Նա հավելել է, որ միջնորդները՝ Կատարն ու Պակիստանը, կապ են պահպանում Իրանի հետ և հաղորդագրություններ են փոխանակում, սակայն դրանք չի կարելի համարել բանակցություններ:



