հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները քննարկել են Հարավային Կովկասում առկա իրավիճակը

ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները քննարկել են Հարավային Կովկասում առկա իրավիճակը

Այսօր Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն Մոսկվայում խորհրդակցություններ է անցկացրել Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Սամիր Շարիֆովի հետ, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն, տեղեկացնում է ԱՊԱ-ն:

Նշվում է, որ կողմերը քննարկել են Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում առկա իրավիճակը։

«Մտքերի փոխանակում է տեղի ունեցել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի խնդիրների, ԵԱՀԿ-ում ստեղծված իրավիճակի և Եվրոպայի խորհրդի տարածաշրջանային գործունեության շուրջ։

Հանդիպումն անցել է ավանդաբար բարեկամական և վստահելի մթնոլորտում՝ համահունչ ռուս-ադրբեջանական դաշինքի ոգուն»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

 

  • Կիսվել: