ՌԴ և Հորդանանի ԱԳ նախարարները Մերձավոր Արևելքում կողմերին զսպվածության կոչ են արել
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է վարել Հորդանանի ԱԳ նախարար Այման աս-Սաֆադի հետ։ Կողմերը քննարկել են ռազմաքաղաքական իրավիճակը Մերձավոր Արևելքում:
Դիվանագետները պաղեստինա-իսրայելական հակամարտությունում ներգրավված կողմերին զսպվածության կոչ են արել, ասվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ: