չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ժամանել է Իրան

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ժամանել է Իրան

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն աշխատանքային այցով ժամանել է Իրան։ Այս մասին, ըստ Report-ի, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Թեհրանում նա բանակցություններ կվարի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի հետ։

Բանակցություններին կքննարկվեն երկկողմ համագործակցության լայն շրջանակ և դրա ամրապնդումը՝ անվտանգության ոլորտից մինչև առևտրատնտեսական նախագծեր, ինչպես նաև գլոբալ և տարածաշրջանային անվտանգության տարբեր ասպեկտներ։

  • Կիսվել: