Կուբանի վրա ուկրաինական հարձակման հետևանքով զոհերի ու վիրավորների թիվն ավելացել է
Կրասնոդարի երկրամասում Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ-ի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է մարզպետ Վենիամին Կոնդրատևը։
Նա նշել է, որ ավելացել է նաև վիրավորված խաղաղ քաղաքացիների թիվը։
«Կիևի ռեժիմի գիշերային հարձակման հետևանքով վիրավորվածների թիվը առնվազն 24 է»,-գրել է մարզպետը:
Տուժածներից 12-ը հոսպիտալացվել են, նրանցից 2-ը՝ մեծահասակ և երեխա, գտնվում են ծանր վիճակում, մյուսները ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անցած գիշեր Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են ձեռնարկել Կրասնոդարի երկրամասի վրա։ Մարզպետը հայտնել է, որ Կուբանը ենթարկվել է Ուկրաինայի զինված ուժերի մի քանի հարյուր ԱԹՍ-ների հարձակման՝ Նովոռոսիյսկում երեխա է մահացել, թիրախավորվել են նաև քաղաքացիական օբյեկտներ ու խաղաղ բնակիչների տներ Անապայում, Գելենջիկում և Տեմրյուկի շրջանում:



