Ռադարն անջատած նավթատար տանկերը պայթել է Իրանի կողմից նշված երթուղուց շեղվելուց հետո
Նավթատար տանկերը, որն անջատել էր իր ռադարային համակարգը, պայթել է Հորմուզի նեղուցում տեղադրված ականի վրա։
Այս մասին Defa Press-ին հայտնել է իրազեկ աղբյուրը։
«Մեկ ժամ առաջ Հորմուզի նեղուցում գտնվող տանկերը, որը շեղվել էր Իրանի կողմից նշված երթուղուց, պայթել է ծովային ականի վրա»,- նշել է աղբյուրը։
Ավելի վաղ Իրանում բազմիցս նախազգուշացրել էին նավերին, որ Թեհրանի կողմից սահմանված՝ Հորմուզի նեղուցով անցման կանոնների խախտումը կարող է հանգեցնել վտանգավոր հետևանքների»։



