ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Քրդերը հրեշտակներ չեն. Թրամփ

Քրդերը հրեշտակներ չեն. Թրամփ

«Ինջիրլիք» թուրքական ավիաբազայում գտնվող ամերիկյան միջուկային ռումբերի անվտանգությունն ապահովված է՝ չնայած այն բանին, որ սրվել են Անկարայի և ՆԱՏՕ-ի նրա գործընկերների միջեւ հարաբերությունները՝ կապված Թուրքիայի՝ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ ծավալելու հետ, վստահ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է AFP-ը։

Թրամփը նաեւ ասել է. «Եթե Թուրքիան մտել է Սիրիա, դա վերաբերում է Թուրքիային եւ Սիրիային, ոչ թե Թուրքիային եւ ԱՄՆ-ին, ինչպես շատ հիմարներ փորձում են համոզել»:

«Շատ երկրներ կան, որոնք իշխանություն ունեն, եւ որոնք , ինչպես մենք, ատում են ԻԳԻԼ-ը: Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ մենք ռազմավարական շատ լավ դիրքում ենք։ Քրդերն այժմ շատ ավելի անվտանգ վիճակում են, նրանք գիտեն՝ ինչպես պայքարել, սակայն նրանք հրեշտակներ չեն. սիրիական քրդերՆ ԻՊ-ից շատ ավելի վտանգավոր են»,-հավելել է ԱՄՆ նածագահը։

  • Կիսվել: