երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Քննարկվել են Գլխավոր դատախազության և Հայ իրավաբանական միության միջև համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Քննարկվել են Գլխավոր դատախազության և Հայ իրավաբանական միության միջև համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանն այսօր ընդունել է «Հայ իրավաբանական միություն» կազմակերպության նախագահ Լյուսի Վարպետյանի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպումը կայացել է Գլխավոր դատախազության շենքում բացված՝ ԵՊՀ իրավաբանական լաբորատորիայում:

Լիլիթ Գրիգորյանը ողջունել է Հայ իրավաբանական միության գործընկերներին Գլխավոր դատախազությունում և ներկայացրել լաբորատորիայի գործունեության թեմատիկ ուղղությունները:

Լյուսի Վարպետյանը ներկայացրել է կազմակերպության ընթացիկ ծրագրերն ու գործունեության հիմնական ուղղությունները, ընդգծել է Իրավաբանական լաբորատորիայի հետ ինչպես տեսական, այնպես էլ գործնական թեմաներով փոխգործակցության կարևորությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև սփյուռքում գործունեություն ծավալող հայազգի իրավաբանների հետ լաբորատորիայի շրջանակներում փորձի փոխանակում կազմակերպելու հնարավորությունները և ձևաչափը, ինչը, քննարկման մասնակիցների կարծիքով, էապես կնպաստի պրակտիկայի արդիականացմանը:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ պահպանելու հարաբերությունների զարգացման ներկայիս դինամիկան և ակտիվացնելու աշխատանքները համագործակցության օրակարգի ընդլայնման ուղղությամբ:

  • Կիսվել: