երկուշաբթի, հուլիս 6
6 / 7 / 2026
Քաղավիացիայի միջազգային կազմակերությունը Բելառուսի օդային տարածքով թռիչքներն արգելելու հայտ է ստացել

Քաղավիացիայի միջազգային կազմակերությունը Բելառուսի օդային տարածքով թռիչքներն արգելելու հայտ է ստացել

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերությունը (ICAO) դիմում է ստացել Բելառուսի օդային տարածքով չվերթները կասեցնելու մասին պահանջով:

Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, նման պահանջով հանդես է եկել Ֆրանսիան:  Քննարկվում է նաև եվրոպական օդանավակայանններում Բելառուսի ազգային ավիափոխադրող «Բելավիա» ընկերության մուտքն արգելելու հարցը:

Այս քննարկումների համար պատճառ է դարձել իռլանդական Rynair ավիաընկերության օդանավի հետ կապված միջադեպը, որը տեղի է ունեցել մայիսի 23-ին:  

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը նախօրեին ԵՄ երկրներին կոչ էր արել միասնական պատասխան տալ տեղի ունեցածին:

Մոնրեալում գործող միջազգային կազմակերպությունը վերահսկող լիազորութուններ չունի, իսկ ԵՄ-ն իրավասություն ունի արգելելու միայն Եվրոպայից մեկնարկող կամ վայրէջք կատարող չվերթները, որոնք անցնում են Բելառուսի օդային տարածքով:  

Հիշեցնենք, որ նախօրեին Աթենք-Վիլնյուս երթուղով թռչող ինքնաթիռը, Բելառուսի տարածքի մեծ մասի վրայով անցնելուց և Լիտվայի հետ սահմանին մոտենալուց հետո փոխել է ընթացքը և շարժվել Մինսկի ուղղությամբ: 

Բելառուսական աղբյուրները հայտնում էին, որ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անձամբ է հրաման տվել Մինսկում ընդունել Ryanair ավիաընկերության ինքնաթիռը: Ինքնաթիռի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է Բելառուսում ծայրահեղական ճանաչված NEXTA թելեգրամյան ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչը:

  • Կիսվել: