ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատրաստակամությունը հաստատուն է մնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության հարցում: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Պուտինը նաև պատրաստ է հանդիպումների. նա, ընդհանուր առմամբ, բաց է երկխոսության համար», - ասել է Պեսկովը, պատասխանելով այն հարցին՝ պլանավորվում է արդյոք Մակրոնի հետ Պուտինի հանդիպումը։

«ՌԻԱ Նովոստի»-ն հիշեցնում է, որ Պուտինը բազմիցս նշել է, որ Ռուսաստանը չի հրաժարվել Եվրոպայի հետ երկխոսությունից։ Ռուսաստանի ղեկավարն այդ թեզը կրկնել է նաև աշխարհի առաջատար լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, որն անցկացվել է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում:

Պուտինը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է, եթե ԵՄ-ում որևէ մեկը նպատակահարմար է համարում վերսկսել երկխոսությունը։ Հա ասել է, որ նրանք պարզապես պետք է «վերցնեն լսափողը և զանգահարեն»։

 

  • Կիսվել: