Պուտինը խնդրել է Իրանի գերագույն առաջնորդին զուսպ արձագանքել Իսմայիլ Հանիայի սպանությանը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խնդրել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի առաջնորդի ենթադրյալ սպանությանը, մասնավորապես՝ զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակիչների վրա հարձակումներից, հայտնել են Reuters-ի աղբյուրները:
Համապատասխան հաղորդագրությունը Խամենեիին է փոխանցել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
Համապատասխան հաղորդագրությունը Խամենեիին է փոխանցել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
Հիշեցնենք՝ Շոյգուննախօրեին այցելել էր Իսլամական Հանրապետություն։ Աղբյուրը նշում է՝ արձրաստիճան պաշտոնյայի այցը Մոսկվան օգտագործում է զսպվածության անհրաժեշտությունը Իրանին հասցնելու համար: