երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի հետ

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերի հետ, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ինչպես հաղորդվում է՝ կողմերը քննարկել են բոլոր առանցքային ոլորտներում երկկողմ հետագա փոխշահավետ համագործակցությանը վերաբերող հարցեր:

«Առանձնահատուկ գոհունակություն է արտահայտվել էներգետիկայի ոլորտում հաջողությամբ զարգացող համագործակցության և խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման կապակցությամբ։

ՌԴ նախագահը հաջողություն է մաղթել Իրանի ժողովրդին գալիք նախագահական ընտրություններում՝ ընդգծելով իր վստահությունը, որ ռուս-իրանական բարեկամական հարաբերությունները կշարունակեն հետագայում էլ զարգանալ»,- ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: