Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության հասնելուն. Արաղչի
Իրանը շարունակում է բանակցություններ վարել Օմանի հետ Հորմուզի նեղուցի կառավարման իրավական կողմերի և նավագնացության ուղիների որոշման շուրջ: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ հավելելով, որ կողմերը շատ մոտ են համաձայնության հասնելուն, տեղեկացնում է իրանական Tasnim-ը:
Արաղչին, մասնավորապես, ասել է. «Օմանի հետ բանակցություններ են ընթանում Հորմուզի նեղուցի կառավարման իրավական մեխանիզմների և նավագնացության ուղիների որոշման շուրջ, և մենք շատ մոտ ենք համաձայնությանը»:
Նա նաև ընդգծել է, որ գոյություն ունեցող երթուղին անընդունելի է Թեհրանի համար, և կողմերը պետք է մշակեն նոր երթուղի, ինչը ենթադրում է բազմաթիվ իրավական և տեխնիկական դժվարություններ:
«Նոր երթուղի մշակելուց առաջ կքննարկվի ժամանակավոր երթուղի, որը կծառայի որպես ապագա երթուղու հիմք»,-ասել է Իրանի ԱԳ նախարարը:



