Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն կհասնի ռազմական հատուկ գործողության նպատակների իրագործմանը
Ռազմական հատուկ գործողության գոտում ավելի քան 600 հազար մարդ է գտնվում։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա վստահեցրել է, որ Ռուսաստանը կհասնի նախանշված առաջադրանքների և ռազմական հատուկ գործողության նպատակների իրագործմանը։
՛՛Այն, ինչ տեղի էր ունենում Դոնբասում, ցեղասպանություն էր. մեր պատմական տարածքներում ռուսներին հռչակել էին ոչ տիտղոսակիր ազգ՛՛,-ընդգծել է ՌԴ նախագահը:
Նրա գնահատմամբ՝ ԽՍՀՄ փլուզումից հետո Ուկրաինան դե ֆակտո ղեկավարել են ազգայնականները։