երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Պուտինը եւ Թրամփը երկխոսություն չեն վարում Ուկրաինայի վերաբերյալ. Պեսկով

Պուտինը եւ Թրամփը երկխոսություն չեն վարում Ուկրաինայի վերաբերյալ. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԱՄՆ նախագահի հավակնորդ, հանրապետական Դոնալդ Թրամփը երկխոսություն չեն վարում Ուկրաինայի վերաբերյալ։ Այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Այսպիսով, նա պատասխանել է արեւմտյան ԶԼՄ-ների տեղեկությունները մեկնաբանելու խնդրանքին այն մասին, թե Թրամփն իբր ՌԴ նախագահի հետ երկխոսություն է վարում Ուկրաինայում խաղաղության հասնելու պայմանների վերաբերյալ։

«Ոչ, այդպես չէ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ամերիկյան Politico թերթը ավելի վաղ, հղում կատարելով աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Թրամփը դիտարկում է գործարք կնքելու հնարավորությունը, որի համաձայն՝ ՆԱՏՕ-ն կպարտավորվի այլեւս չընդլայնվել դեպի արեւելք, ինչպես նաեւ բանակցություններ վարել ՌԴ նախագահի հետ «այն մասին, թե ուկրաինական տարածքի որ մասը կարող է պահպանել Մոսկվան»։

  • Կիսվել: