ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Պուտինն ու Օմանի սուլթանը Մոսկվայում բանակցություններ կվարեն

Պուտինն ու Օմանի սուլթանը Մոսկվայում բանակցություններ կվարեն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 22-ին կհանդիպի Օմանի սուլթան Հեյսամ Բեն Թարեք Ալ Սայիդի հետ, որը պետական ​​այցով կայցելի Մոսկվա։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից:

«Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Օմանի սուլթան Հեյթամ Բեն Թարեք Ալ Սայիդի միջև, ով պետական ​​այցով կլինի Ռուսաստանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ կողմերի հանդիպման ընթացքում կքննարկվեն ռուս-օմանական համագործակցության հետագա զարգացման հիմնական ուղղությունները, այդ թվում՝ առևտրատնտեսական, ֆինանսական և ներդրումային, մշակութային և հումանիտար ոլորտները, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի ընթացիկ հարցեր։

 

  • Կիսվել: