երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել են երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր

Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել են երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույցում նշել են երկու երկրների հարաբերությունների կառուցողական բնույթը, ինչպես նաև կառավարությունների և իրավասու գերատեսչությունների երկխոսության ակտիվացումը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Քննարկելով երկկողմ և միջազգային օրակարգի արդիական հարցերը՝ առաջնորդները նշել են ռուս-ադրբեջանական կապերի կառուցողական բնույթը և կառավարությունների ու իրավասու գերատեսչությունների գծով երկխոսության ակտիվացումը», - ասված է հաղորդագրության մեջ։

Պետությունների ղեկավարները նաև հաստատել են իրենց տրամադրվածությունը՝ հետագայում ևս ընդլայնելու փոխշահավետ համագործակցությունը երկու երկրների միջև։

  • Կիսվել: