շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Պուտինն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ

Պուտինն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՌԴ անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ:
 
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր: Բացի այդ, զեկույցով հանդես է եկել ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:
 
Խորհրդակցությանը մասնակցել են նաև Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, նախագահի` բնապահպանության և տրանսպորտի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը, ինչպես նաև նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշևը:

  • Կիսվել: