ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Պուտինն արգելել է օգտագործել արևմտյան հակավիրուսները

Պուտինն արգելել է օգտագործել արևմտյան հակավիրուսները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրաման՝ Ռուսաստանում տեղեկատվական անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցառումների մասին։ Մասնավորապես, խոսքն արևմտյան հակավիրուսային ծրագրերի օգտագործման արգելքի մասին է։

Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

Փաստաթղթում նշվում է, որ պետական հաստատություններն ու ընկերությունները չեն կարող օգտագործել հակավիրուսները, որոնք ստեղծվել են ոչ բարեկամ երկրներում։ Ռուսաստանցիները պատրաստվում են յուրաքանչյուր պետական հաստատությունում և կազմակերպությունում ստեղծել ՏՏ անվտանգության բաժիններ։

  • Կիսվել: