կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Պուտինն արդեն որոշել է՝ ինչպիսին կլինի Կուրսկի մարզ ներխուժման պատասխանը․ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան

Պուտինն արդեն որոշել է՝ ինչպիսին կլինի Կուրսկի մարզ ներխուժման պատասխանը․ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան

Ռուսաստանի նախագահն արդեն որոշել է՝ ինչպիսին կլինի Կուրսկի մարզ ուկրաինական զինված ուժերի ներխուժման պատասխանը՝ հայտարարել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանը։ Անատոլի Անտոնովը նախազգուշացրել է՝ բոլոր մեղավորները խիստ պատիժ են կրելու:

Մեկնաբանելով Ռուսաստանի տարածքում բուֆերային գոտի ստեղծելու՝ Կիևի մտադրությունը՝ դեսպանը նշել է՝ դա ուկրաինական ուժերին չի հաջողվի: Անտոնովը մեղադրել է Միացյալ Նահանգներին՝ ուկրաինական գործողությունները սատարելու համար:

Նա նաև տեղեկացրել է, որ հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչների հետ։ Անտոնովը հավելել է՝ ԱՄՆ վարչակազմի հետ շփումներ այդքան էլ հաճախ չեն լինում։

Ռուս-ուկրաինական սահմանին լարվածությունը չի թուլանում, մի շարք բնակավայրերում տարհանումը շարունակվում է: Օգոստոսի 6-ից ի վեր առաջին անգամ Ուկրաինայի նախագահն այցելել է երկրի հյուսիսարևելյան սահմանային գոտի՝ Սումիի շրջան, հանդիպել ԶՈՒ հրամանատարի հետ: Նշվում է, որ Ալեքսանդր Սիրսկին զեկուցել է ռազմական ակտիվ գոտիներում, այդ թվում՝ Դոնեցկի ուղղությամբ իրավիճակի մասին: Զելենսկին ավելի ուշ տեղեկացրել է, որ Կուրսկի շրջանում ևս մեկ բնակավայր է անցել ուկրաինական վերահսկողության տակ:

  • Կիսվել: