հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Պուտինի և Էրդողանի հանդիպումը չի ստացվել Թուրքիայի նախագահի ժամանակացույցի պատճառով

Պուտինի և Էրդողանի հանդիպումը չի ստացվել Թուրքիայի նախագահի ժամանակացույցի պատճառով

Պուտինը հայտարարել է հաջորդ տարվա սկզբին Էրդողանի հետ հանդիպելու պլանների մասին. մինչ այդ չի ստացվել Թուրքիայի նախագահի ժամանակացույցի պատճառով։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի՝ դեկտեմբերի 14-ին, ուղիղ եթերի ժամանակ, նշել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի առաջատար դերը Գազայի հատվածում իրավիճակը կարգավորելու և Մերձավոր Արևելքում խաղաղությունը վերականգնելու գործում։

Նրա խոսքով, այն, ինչ կատարվում է անկլավում, «աղետ» է։

Պետք է հիմնարար հիմքեր ստեղծել իսրայելա-պաղեստինյան կարգավորման համար և լուծել պաղեստինյան պետության ստեղծման հարցը, ասել է Պուտինը։

Բացի այդ, ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ուկրաինայում և Գազայում տիրող իրավիճակներում ընդհանուր ոչինչ չկա։

  • Կիսվել: