երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի համալսարանների միջև

Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի համալսարանների միջև

Իրանի Թավրիզի «Շահիդ Մադանի», Թուրքիայի «Էրջիես» և Ադրբեջանի «Խազար» համալսարանները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել քիմիայի և շրջակա միջավայրի բնագավառում գիտական ​​աճի և զարգացման համար, գրում է parstoday.ir-ը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ այս եռակողմ հուշագրի դրույթներից են միջազգային համագործակցության զարգացումը, դասախոսների ու ուսանողների փոխանակումը, հետազոտական ​​աշխատանքների իրականացումն ու համատեղ գիտաժողովների անցկացումը։

Ուսանողների կրթության զարգացման ուղղված սերտ համագործակցությունն այս հուշագրի հիմնական նպատակներից է։ Գիտական ​​և հետազոտական ​​ոլորտներում համագործակցության զարգացումը նույնպես այս հուշագրի դրույթներից է:

Այսօր Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Թավրիզի «Շահիդ Մադանի» համալսարանում մեկնարկել է Քիմիայի և շրջակա միջավայրի 11-րդ միջազգային եռօրյա գիտաժողովը ՝ Իրանի Իսլամական Հանրապետության, Թուրքիայի և Ադրբեջանի դասախոսների, հետազոտողների և ուսանողների ներկայությամբ։

 

  • Կիսվել: