Փոխհրաձգություն ԱՄՆ–ում. 12 վիրավոր կա
ԱՄՆ –ի Օհայո նահանգի Տոլեդո քաղաքում փոխհրաձգություն է տեղի է ունեցել, որի հետևանքով 12 մարդ է վիրավորվել։ Միջադեպը տեղի է ունեցել «Old West End Festival» ամենամյա փառատոնի անցկացման վայրից ոչ հեռու։
Ոստիկանությունը կարծում է, որ երկու հոգի կրակ են բացել միմյանց վրա և փախել դեպքի վայրից։ Վիրավորներից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են։
Ոստիկանության տվյալներով՝ ձերբակալվածներ դեռ չկան։


