Պայթյուն Իզմիրի գործարանում. կան զոհեր ու վիրավորներ
Թուրքական Իզմիր քաղաքի Ալիաղա շրջանում գտնվող HABAS երկաթի և պողպատի գործարանում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի, հայտնում է Իզմիրի նահանգապետարանը:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ հիվանդանոցում մահացել է ծանր վիրավորում ստացած անձանցից մեկը, իսկ փլատակների տակից դուրս է բերվել ևս երկու զոհի մարմին։
Նահանգապետարանի տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել կեսօրին մոտ՝ HABAS Demir Celik A.Ş. գործարանում։ Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ, բժշկական և որոնողափրկարարական խմբեր։
Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին երեք զոհի և 13 վիրավորի մասին:
Զոհերի ընդհանուր թիվը հասել է 6-ի։ Որոնողափրկարարական խմբերը շարունակել են աշխատանքները՝ փլատակների տակ դեռևս մնացած մարդկանց հասնելու համար։
Նահանգապետարանը հայտնել է, որ փրկարարական աշխատանքները շարունակվում են «առանց ընդհատումների և մեծ զգուշությամբ»։ Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Վեդաթ Իշըքհանը հայտնել է, որ Սոցիալական ապահովության հաստատությունը պայթյունի հանգամանքներն ուսումնասիրելու համար գլխավոր տեսուչ է նշանակել։
Տեսանյութը՝ այստեղ:


