շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել՝ ի պատասխան ԱՄՆ-ի ծրագրած ցամաքային հրթիռային համակարգերի տեղակայման. Լավրով

Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել՝ ի պատասխան ԱՄՆ-ի ծրագրած ցամաքային հրթիռային համակարգերի տեղակայման. Լավրով

Ռուսաստանը պատրաստ է քայլեր ձեռնարկել՝ ի պատասխան ԱՄՆ-ի ծրագրած ցամաքային հրթիռային համակարգերի տեղակայման, որը նախկինում արգելված էր Միջին հեռահարության միջուկային ուժերի պայմանագրի (INF) համաձայնագրով։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ակնհայտ է, որ Վաշինգտոնի կողմից հավելյալ հրթիռային ռիսկերի ստեղծումը մեզանից կպահանջի լուրջ պատասխան միջոցներ ձեռնարկել»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Միաժամանակ Լավրովն ընդգծել է, որ ռուսական կողմն առաջինը չի լինի, որ կտեղակայի ցամաքային միջուկային հրթիռներ։

  • Կիսվել: