ուրբաթ, սեպտեմբեր 25
25 / 9 / 2026
Պատերազմը պարտադրվել է մեզ. Իրանի նախագահը՝ Fox-ին

Պատերազմը պարտադրվել է մեզ. Իրանի նախագահը՝ Fox-ին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հինգշաբթի հայտարարել է, որ Թեհրանը ստիպված է եղել ներքաշվել ԱՄՆ-ի հետ արդեն վեց ամիս շարունակվող հակամարտության մեջ, և զգուշացրել է, որ Իրանը «կոշտ» կարձագանքի, եթե հարձակումները շարունակվեն։

«Մենք պատերազմ չենք ընտրել, պատերազմը մեզ պարտադրվել է։ Մենք երբեք պատերազմ չենք սկսել, բայց եթե նրանք ցանկանում են շարունակել կռվել մեր դեմ, մենք կոշտ ու վճռական պատասխան կտանք»,- ասել է Փեզեշքիանը Fox News-ի հաղորդավար Բրետ Բայերին՝ Special Report հաղորդման շրջանակում կայացած հարցազրույցի ժամանակ։

ԱՄՆ-ի և Իրանի միջև ամիսներ տևող հակամարտությունն ավարտվելու քիչ նշաններ է ցույց տալիս՝ նշում է The Hill-ը։ Նախագահ Թրամփն այս շաբաթ կրկին սպառնացել է Իրանին հետագա ավերածություններով, եթե ԱՄՆ-ի հետ համաձայնություն ձեռք չբերվի, և պնդել է, որ Իրանը սպասում է ԱՄՆ-ում աշնանային ընտրության ավարտին՝ նախքան գործարքը կնքելը:

Իրանի նախագահը հակադարձել է Թրամփի ճնշմանը՝ հերքելով պնդումները, թե Իրանը սպասում է միջանկյալ ընտրության ավարտին՝ պայմանավորվածություն ձեռք բերելու համար, և մեղադրելել ԱՄՆ-ին՝ տարածաշրջանն ապակայունացնելու ու Իրանի կառավարությունը տապալելու ձգտման համար:

Փեզեշքիանը հայտարարել է, որ Վաշինգտոնը փորձում է անկարգություններ հրահրել Իրանի ներսում՝ «նպաստելով» երկրի քաղաքական համակարգի «տապալմանը»։

Իրանի նախագահը նաև պնդել է, որ Թեհրանը «երբեք չի ձգտել միջուկային զենք ունենալուն» ՝ չնայած միջազգային վերահսկողությանը՝ ուրանի հարստացման և երկրի միջուկային ծրագրին, որը Թրամփի վարչակազմը փորձում էր ոչնչացնել:

Ելույթ ունենալով Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին, Փեզեշքիանը ներկայացրել է հակամարտության հարցում Իրանի վճռական ու անզիջում դիրքորոշումը:

  • Կիսվել: