երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Պատերազմից հետո Իսրայելի և Գազայի միջև բոլոր կապերը կխզվեն. Գալանտ

Պատերազմից հետո Իսրայելի և Գազայի միջև բոլոր կապերը կխզվեն. Գալանտ

Քնեսեթի պաշտպանության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև ելույթ ունենալիս Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը նկարագրել, թե ինչպես է տեսնում ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմի վերջնական նպատակները, տեղեկացնում է BBC-ն։

Նա նշել է, որ այդ նպատակներն են՝ ՛՛վերացնել ՀԱՄԱՍ-ը և ոչնչացնել նրա ինչպես ռազմական, այնպես էլ կառավարական հնարավորությունները՛՛, ինչպես նաև ՛՛տարածաշրջանում անվտանգության նոր իրականություն ստեղծել՛՛:

Գալանտը նաև ասել է, որ նշված նպատակներին հասնելուց հետո Իսրայելը կդադարի Գազայի հատվածում կյանքի համար որևէ ՛՛պատասխանատվություն՛՛ կրել:

Նրա խոսքով՝ Իսրայելն այժմ վերահսկում է Գազայի օդային տարածքը, սահմանները և առափնյա գիծը, իսկ պատերազմից հետո Իսրայելի և այդ տարածքի միջև բոլոր կապերը կխզվեն: Գալանտը հավելել է, որ դա առաջիկա արշավի ևս մեկ նպատակն է:

 

  • Կիսվել: