Շիրակի մարզում իրականացվելու է օդային քիմիական սրսկման աշխատանք․ ինչ է հորդորում էկոնոմիկայի նախարարությունը
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Շիրակի մարզի բնակիչներին տեղեկացնում է, որ 2026 թվականի հուլիսի 30-ին, առավոտյան՝ ժամը 07:00-ից, Ախուրյան, Կամո, Շիրակ բնակավայրերի հարակից տարածքներում իրականացվելու են օդային (ավիացիոն) քիմիական սրսկման աշխատանքներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով։
Նախարարությունը խնդրում և հորդորում է․
սրսկման օրը մեղվաընտանիքները ժամանակավորապես տեղափոխել կամ պահել անվտանգ վայրում,
խուսափել գյուղատնտեսական կենդանիներին սրսկվող տարածքներ արածեցման տանելուց,
հնարավորության դեպքում սահմանափակել մարդկանց ներկայությունը սրսկվող տարածքներում մինչև աշխատանքների ավարտը,
պահպանել անվտանգության կանոնները և հետևել համայնքային պատասխանատուների ցուցումներին։



