ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Պարսից ծոցում արկի հարվածի տակ բեռնատար նավ է ընկել

Պարսից ծոցում արկի հարվածի տակ բեռնատար նավ է ընկել

Պարսից ծոցով տարանցման ժամանակ Իրաքի Ում Քասր նավահանգստային քաղաքի մոտակայքում բեռնատար նավ է ընկել արկի հարվածի տակ, հայտնել է Միացյալ Թագավորության նավատորմի ծովային առևտրի գործողությունների կենտրոնը (UKMTO), տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Մեծ Բրիտանիայի ՄՏՕ-ն (UKMTO) հաղորդագրություն է ստացել Իրաքի Ում Քասր քաղաքից 40 ծովային մղոն հարավ-արևելք տեղի ունեցած միջադեպի մասին: Բեռնատար նավը Պարսից ծոցով անցնում էր, երբ անհայտ արկը հարվածել է նրա աջ կողմին, և տեղի է ունեցել հզոր պայթյուն», – ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: